Նոր տարվան բան չմնաց՝ մի քանի օրից՝ ձմեռնամուտ, մի քիչ ուշ՝ ձմեռային արևադարձ, հետո՝ բաստուրմա-բուդ-բլինչիկ, միկադո ու պոնչիկ, պաչիկ-մաչիկ, ու հին տարին չիք...
Եթե Պարոնյանը ողջ լիներ այսօր, թերևս չէր շտապի թատրոն։ Թատրոնը դուրս է եկել դահլիճներից։ Նա պարզապես կապ կհաստատեր համացանցում։
Բավական էր մի փոքր հետեւեր Ազգային ժողովի ուղիղ եթերին կամ բացեր պատահական մի վերլուծաբանի յութուբյան ալիքը, ու նոր «Պաղտասար աղբար»-ն արդեն պատրաստ էր...
Էս ինչ զուլում երևույթ է արհեստական բանականությունը. բերանդ դեռ չբացած՝ պատասխանը դնում է բուռդ. աչքերդ բացում՝ նույնիսկ իրական հասցեական մարդկանց ու երևույթների, մոտիկ շրջանակի և աշխարհի՝ քեզ հետ վերաբերմունքի վրա, ասում ավելին, քան նույնիսկ ուզում ես լսել...
Նա չէր խոսում բարձր։ Նրա հայացքում բառերն արդեն ասված էին։
Նա երբեմն ուղղակի կանգնում էր՝ մի պահ շնչում գետի պես, ու թվում էր՝ դարերն են անցնում նրա աչքերի միջով...
1945 թվականի գարունը, երբ դաշնակից զորքերը մտնում էին նացիստական համակենտրոնացման ճամբարները, մարդկության պատմության մեջ թողեց անմոռանալի դրվագներից մեկը...
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից ոչ շատ հեռու գտնվում է «փոքրիկների որբանոցը»։
Կացարանը 1977թ-ին հիմնել է Դեյվիդ Շելդրիկը։ Ինչո՞վ է յուրահատուկ այս կացարանը․ այստեղ բնության գրկից բերվում են որբ մնացած փղերը՝ ձագուկներ...
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...